«Սիթի» – «Ռեալ». Ռոնալդուն հեռացվել է հայտացուցակից

Քիչ առաջ ներկայացրինք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մեկնարկային կազմերը:

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ միայն մեկնարկային կազմում չէ, այլև ընդհանրապես հեռացվել է հայտացուցակից:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն, ով վնասվածք էր ստացել անցյալ շաբաթ, չի մասնակցել նաև «արքայական» ակումբի նախորդ հանդիպմանը:

Իսպանական մամուլի պնդմամբ՝ պորտուգալացին չի կարողացել հանձնել վերջին բժշկական թեստը, որից հետո որոշում է կայացվել հանել նրան հայտացուցակից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ