Սիսոկո. «Եթե «Ռեալը» առաջարկ կատարի ինձ, դա հիանալի կլինի»

«Նյուքասլի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն ոգևորված է Մադրիդի «Ռեալի» ցուցաբերած հետաքրքրությունից:

«Ես շոյված եմ «Ռեալի» հետաքրքրությունից: Ո՞վ չէր շոյվի, եթե նրա ծառայություններով հետաքրքրվեր աշխարհի լավագույն ակումբներից մեկը:

Ամեն ինչ պարզ է, երբ մենք երիտասարդ ենք և սկսում ենք խաղալ ֆուտբոլ, երազում ենք դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և խաղալ «Ռեալի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» նման թիմերում:

Երկար ճանապարհ եմ անցել և եթե «Ռեալի» նման ակումբը առաջարկ կատարի ինձ, ապա դա հիանալի կլինի: Դժվար է մերժել նման ակումբին, սակայն պետք է երկար մտածել որևէ որոշում կայացնելուց առաջ»,-ընգծել է ֆրանսիացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ