Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկ է արել Մոուրինյոյին

Սիրիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնն ստանձնելու առաջարկ է կատարել: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

Նախորդ տարվա դեկտեմբերին պորտուգալացին հեռացվեց «ազնվականների» գլխավոր մարզիչի պաշտոնից: Մարտին բրիտանական լրատվամիջոցները գրում էին, թե Մոուրինյոն պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ պորտուգալացի մասնագետը պաշտոնական առաջարկ չի ստացել «մանկունյանցիներից»:

«Ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպումից հետո որոշում կայացվեց Ժոզե Մոուրինյոյին ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնն ստանձնելու առաջարկ կատարել»,- գրված է պաշտոնական հայտարարությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ