Սիրիացի տղայի նամակը ոգեշնչել է Ռոսիցկիին շարունակել մարզական կարիերան

«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին մտափոխվել է ու չի ավարտի մարզական կարիերան:

«Չեմ ուզում այսպես ավարտել մարզական կարիերաս: Ամբողջ աշխարհից աջակցող նամակներ եմ ստացել: Ինձ գրում են, որ իմ պատմությունը ոգեշնչում է իրենց:

Նամակ եմ ստացել նաև մի տղայից, ով Սիրիայի ճամբարից է: Նա ինձ գրել է, որ հույս ունի՝ նորից խաղադաշտ դուրս կգամ: Այդ նամակն ինձ շատ հուզեց: Ես գիտակցեցի, թե որքան մեծ նշանակություն ունի ֆուտբոլը մարդու կյանքում: Այն ինձ հուշեց, որ դեռ հեռանալու ժամանակը չէ: Ես որոշեցի չավարտել կարիերաս»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Ռոսիցկիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ