Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության չեմպիոն

Իսրայելում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ այս տարիքային խմբում Հայաստանի վերջին ներկայացուցիչ գերծանր քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարիտիրոսյանը:

Օլիմիպիական խաղերի արծաթե մեդալակիրը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ 180 կգ արդյունքով:

Իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը  գրանցեց 220 կգ արդյունքը և երկամարտի 400 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Հիշեցնենք, որ հայ ծանրորդներից բրոնզե մեդալ էր նվաճել Սամվել Գասպարյանը, Սոնա Պողոսյանը հռչակվել էր 75 քաշայինների փոխչեմպիոն, Հակոբ Մկրտչյանը դարձել էր փոքր ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը առաջին ոսկե մեդալն էր նվաճել 77 քաշային կարգում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ