Սիմեոնեն նշել է, թե որտեղ կշարունակի կարիերան «Ատլետիկոյից» հեռանալուց հետո

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ մոտակա տարիների ընթացքում չի հեռանա իսպանական ակումբից, սակայն չի բացառել Անգլիայի Պրեմիեր լիգայում կարիերան շարունակելու հավանականությունը:

«Ես ինձ բավական երիտասարդ մարզիչ եմ համարում: Այսպիսով, տեղափոխությունները այլ ակումբներ հնարավոր են: Կան շատ առաջնություններ, որոնք հետաքրքիր մարտահրավերներ են նետում: Իհարկե, ինձ գրավում են Անգլիան և Իտալիան»,-նշել է արգենտինացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ