Սիմեոնեն կրճատել է «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ժամկետը, որպեսզի գլխավորի իտալական ակումբ

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կրճատել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը, որպեսզի հետագայում գլխավորի «Ինտերը», տեղեկացնում է Goal.com-ը:

Արգենտինացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ մի օր կցանկանա գլխավորել իտալական ակումբը: Վերջինս քննարկել է իր որոշումը «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Դզանետիի հետ, այնուհետև կրճատել իր համաձայնագիրը մինչև 2018 թվականը:

Հիշեցնենք, որ միլանյան ակումբը ներկայումս ղեկավարում է Ֆրանկ դե Բուրը, որի գործարքը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը, սակայն կարող է խզվել 1,5 մլն. եվրոյի դիմաց:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ