Սիմեոնեն անվանել է «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի որոշիչ հանդիպումից առաջ ընգծել է «Արքայական» ակումբի կիսապաշտպանության կարևորությունը:

«Ես միշտ առաջ եմ նայում և փորձում եմ գտնել լավագույն ելքը ստեղծված իրավիճակից: Եթե դուք մեզ սնահավատ եք համարում, իմացեք, որ դուք թերագնահատում եք այն աշխատանքը, որը հիմա անում ենք: Մեկնարկը անչափ լարված է լինելու, անչափ:

Կիսապաշտպանությունում Կազեմիրոյի առկայության շնորհիվ, հակառակորդը հիանալի է դիրքավորվում գնդակի կորցնելու դեպքում և նահանջում պաշտպանություն: Այն թիմը, որը կհաղթի դիմակայությունը խաղադաշտի կենտորնում, այդ թիմն էլ կունենա առավելություն»,-շեշտել է արգենտինացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ