Սիմեոնե. «Ոսկե գնդակը» երևի թե կտան Ռոնալդուին, սակայն ես նրան լավագույնը չեմ համարում»

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»: Արգենտինացի մասնագետը կարծում է, որ այդ մրցանակին կարժանանա «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն:

«Ոսկե գնդակը» երևի թե կտան Ռոնալդուին, եթե հաշվի առնենք թիմային հաջողությունները: Սակայն ես նրան լավագույնը չեմ համարում: Կարծում եմ, որ լավագույնների ցուցակում Գրիզմանն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Movistar-ը:

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակիչում զիջել էր «Ռեալին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ