Սիմեոնե. «Շատ գոհ եմ, որ «Ատելտիկոյին» բաժին հասավ «Բարսան». Ի՞նչը կարող էր ավելի լավ լինել»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները, որում մադրիդյան թիմը իր ուժերն է փորձելու «Բարսելոնայի» հետ:

«Ես շատ գոհ եմ: Ի՞նչը կարող էր ավելի լավ լինել: Մեզ հնարավորություն է ընձեռնվել մրցել երևի թե աշխարհի լավագույն ակումբի հետ»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ «Բարսելոնա»-«Ատլետիկո» առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 5-ին  «Նոու Կամպում», իսկ պատասխան խաղը կլինի «Վինսետե Կալդերոն» մարզադաշտում ապրիլի 13-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ