Սիմեոնե. «Մտադիր եմ ձեռք բերել տրանսֆերային շուկայի լավագույն ֆուտբոլիստին»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մտադիր է ուժեղացնել իր թիմի կազմը մեկ ֆուտբոլիստի միջոցով, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրը հստակ չի նշում, թե որ ֆուտբոլիստի մասին է խոսքը գնում, սակայն արգենտինացի մասնագետը իր նոր թիրախին անվանել է լավագույնը տրանսֆերային շուկայում:

«Այո՛, ես արդեն աչքիս տակ ունեմ այդ ֆուտբոլիստին: Ներկա պահին նա լավագույնն է տրանսֆերային շուկայում: Մեզ անհրաժեշտ է մտածել ապագայի մասին: Դժվար թե, նման 2-րդ ֆուտբոլիստ հայտնվի: Երբ նա հարված է կատարում դարպասին, դա մի աննկարագրելի բան է: Նա շատ արագ է գործում: Եթե նրան մեկ բառով նկարագրեմ,  ապա կասեմ «էլեկտրական» ածականը»,-ասել է Սիմեոնեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ