Սիմեոնե. «Կարող եմ շարադրություն գրել Տորես անձնավորության մասին»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմում Ֆերնանդո Տորեսի դերի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել ակումբի երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի մասին:

«Տորեսը գերազանց ֆուտբոլիստ, որը նա ապացուցեց դա իր կատարած աշխատանքով: Ես կարող եմ շարադրություն գրել նրա անձնավորության և մարդկային հատկանիշների մասին: Մենք շատ ուրախ ենք, որ նա լավ մարզավիճակում է:

Ինձ ուրախացնում է, որ թիմում այսքան երիտասարդ ֆուտբոլիստների կան, որոնց մեծ ապագա է սպասում: Նրանք ամեն օր տքնաջան աշխատում են և պատրաստ են թիմին օգտակար լինել ցանկացած պահին»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում «Football Espana» -ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ