Սիմեոնե. «ՉԼ-ի եզրափակչում պարտությունը ինձ համար հավասար էր մահվան»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է, որ իր համար բավականին ծանր էր պարտություն կրել Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

«Ինձ համար պարտությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հավասար էր մահի, իսկ յուրաքանչյուր մահ իրենից ենթադրում է վիշտ: Սգացի այնտեղ, որտեղ պետք էր:

Չեմ կարող բացատրել այն, ինչ մտածում էի այդ կարճ ժամանակում, սակայն մենք ուժեղ ենք ու լի հույսով և ոգևորությամբ:

Հիմա ինձ նվիրել եմ տքնաջան աշխատանքին: Որոշում եմ, թե ով պետք է լքի թիմը, իսկ ով համալրի և մտածում եմ, թե ինչպես քամել մեր հնարավորությունների առավելագույնը»,-շեշտել է արգենտինացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ