Սիմեոնե. «Ամեն ինչ նորմալ էր մինչև 11-մետրանոցի նշանակումը»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Ռեալի» դեմ խաղի մասին: Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը հյուրընկալվելիս հաղթեց 3-0 հաշվով:

«Առաջին խաղակեսում «Ռեալն» ավելի լավն էր, երկրորդ խաղակեսի մեկնարկային 20 րոպեներին՝ մենք: Ամեն ինչ նորմալ էր մինչև 11-մետրանոցի նշանակումը: Դրանից հետո շատ բարդ էր խաղալը:

«Ռեալը» խաղաց սովորականի պես: Նրանց տակտիկան առանձնապես չէր փոխվել, պարզապես լավ էին կատարում իրենց աշխատանքը:

Այս խաղի միակ դրական կողմը ելույթը բարելավելու հնարավորությունն է: Ինձ և բոլո ֆուտբոլիստների համար պարտությունը ցավալի է, հատկապես «Վիսենտե Կալդերոնում»,- As-ը փոխանցում է Սիմեոնեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ