Սիլվիո Բեռլուսկոնի. «Միլանն» այսքան թույլ երբեք չի եղել»

Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հադես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով Սինիշա Միխայլովիչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու որոշումը:

«Հարգելի՛ «ռոսոներիներ», Քրիստիան Բրոկիին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնին նշանակելը մեծ քննարկումների առիթ դարձավ:

Բոլորիդ այդ տեսակետներն արդարացված են: Այդ որոշումը, որ ես կայացրել եմ պատասխանատվությամբ, ինչպես նաև բոլոր որոշումները ենթակա են քննարկման ու քննադատության:

Սակայն ես չեմ կարող ընդունել այն, որ իմ սերը թիմի նկատմամբ կասկածի տակ է առնվում: Ես միշտ սիրել եմ «Միլանն» ու 30 տարվա ղեկավարման ընթացքում կայացրած բոլոր որոշումներս եղել են հօգուտ թիմի և նրանց, ովքեր սիրում են «Միլանը»:

Ես հպարտությամբ պաշտպանում եմ իմ որոշումները սկզբից մինչև վերջ: Մարզչի փոփոխությամբ ես ցանկանում եմ փոխել թիմի ներկայիս վիճակը, որը համահունչ չէ ակումբի պատմությանը:

Եկեք պարզ ու բաց խոսենք. «Միլանն» այսքան թույլ երբեք չի եղել:

Մրցաշրջանի վերջում մենք թիմի օգտին կկայացնենք լավագույն որոշումը»,- Football Italia-ն փոխանցում է Բեռլուսկոնիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ