Սիլվան կարող է լքել ՊՍԺ-ն և տեղափոխվել Իտալիա

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Տիագո Սիլվան կարող է փոխել ակումբային գրանցումը հունվար ամսին: ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը:

Ֆրանսիական ակումբի և ֆուտբոլիստի միջև բանակցությունները դադարեցվել են, այդ մասին տեղեկացրել է բրազիլիացի ֆուտբոլիստի գործակալ Պաոլո Տոնետոն: Վերջինս չի բացառել, որ իր հաճախորդը կարող է վերադառնալ «Միլան»:

«Բանակցությունները դադարեցվել են: Տեսնենք, թե ինչ կփոխվի մինչև դեկտեմբեր, այնուհետև կգնահատենք իրավիճակը: Եթե ՊՍԺ-ն չհավականի Չեմպիոնների լիգայում մասնակցությանը, ապա Տիագոն չի թարմացնի պայմանագիրը: Շատ ակումբներ են հետաքրքրված նրա ծառայություններով:

«Միլանը՞», այդ ակումբը Սիլվայի սրտում է: Եթե վերջ ի վերջո մենք չվերսկսենք բանակցություններ վարել, ապա կդիտարկենք «Միլան» վերադարձը»,-ասել է Սիլվայի գործակալը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ