Սիլվա. «Իսպանիայի հավաքականի առաջատարի դերում ինձ լավ եմ զգում»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է, որ պատրաստ է լինել ազգային ընտրանու առաջատարը:

«Ինձ առաջին անգամ չէ, որ ասում են, որ պետք է լինեմ հավաքականի առաջատարը: Այդ դերում ես լավ եմ զգում. չէ՞ որ արդեն 104 հանդիպում անցկացրել եմ Իսպանիայի հավաքականում:

Լոպետեգիի գլխավորությամբ իմ գործունեությունը փոքր-ինչ փոխվել է. ես սկսել եմ ավելի շատ օգնել պաշտպաններին, սակայն երջանիկ եմ»,- AS-ը փոխանցում է Սիլվայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ