Շվայնշտայգերը, Յանուզայը և ևս 7 ֆուտբոլիստներ կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստների ծառայություններից:

Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է , որ վերջիններս կամ պետք է լքեն ակումբը կամ վարձավճարով տեղափոխվեն մեկ այլ թիմ:

Ըստ Daily Mail-ի, խոսքը գնում է Բաստիան Շվայնշտայգերի, Ադնան Յանուզայի, Ուիլ Քինի, Տայլեր Բլեկետի, Անդրեաս Պերեյրայի, Պեդի Մակնեյրի, Ջեյմս Ուիլսոնի, Տիմոտի Ֆոսու-Մենսայի և Քեմերոն Բորտուիկ- Ջեքսոնի մասին:

Բոլոր ֆուտբոլիստները երեկ մարզվել են երիտասարդական թիմի հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ