Շվայնշտայգերը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում:

Կիսապաշտպանը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ, իսկ ակումբը պատրաստ է բաց թողնել վերջինիս:

Երեկ գերմանացին հայտարարեց, որ ՄՅՈՒ-ն կլինի նրա վերջին ակումբը Եվրոպայում: ՄԼՍ-ում ներկա պահին տրանսֆերային պատուհանը փակ է և եթե Շվայնշտայգերը ցանկանում է հայտնվել ամերիկյան լիգայում, ապա պետք է խզի պայմանագիրը անգլիական ակումբի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ