Շվայնշտայգերը ընդգրկված չէ «ՄՅՈՒ»-ի Եվրոպայի լիգայի հայտացուցակում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը չի հայտնվել թիմի հայտացուցակում Եվրոպայի լիգայի հանդիպումների համար:

Սակայն հատկանշական է այն փաստը, որ գերմանացին երեկ ընդգրկվել է այն 25 ֆուտբոլիստների շարքում, որոնք հանդես կգան Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Այսպիսով, Շվայնշտայգերը կկարողանա խաղալ «ՄՅՈՒ»-ի մարզաշապիկով նվազագույնը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը:

Ավելի վաղ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 31-ամյա ֆուտբոլիստին ուղարկել էր 2-րդ թիմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ