Շվայնշտայգեր. «Եթե ես պետք եմ «ՄՅՈՒ»-ին, ապա կներդնեմ ողջ ուժերս»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պարզ է դարձրել , որ սպասում է, թե երբ անգլիական ակումբի մարզչական շտաբը իրեն խաղալու հնարավորություն կտա:

«Ուզում եմ պահպանել մարզավիճակս, այն դեպքում, եթե թիմը իմ կարիքը ունենա: Հույս ունեմ, որ ինձ շանս կտան: Ես չեմ համբերում և ցանկանում եմ մարզվել թիմի հետ ամեն օր: Չգիտեմ կստանամ խաղաժամանակ, թե ոչ, բայց հույս ունեմ, որ դա կպատահի:  Զգում եմ, որ լավ մարզավիճակում եմ: Չնայած արդեն 32 տարեկան եմ, սակայն ցանկանում եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցույց տալ տարիներ շարունակ և հաղթել:

Եթե պետք եմ «ՄՅՈՒ»-ին, ապա կներդնեմ ողջ ուժերս: Պատրաստ եմ: Ես այն մարդկանցից չեմ, որոնք գլուխը ավազի մեջ են թաքցնում:Միշտ դրական եմ մտածում»,-Sky Sports-ն է մեջբերում գերմանացու խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ