Բաստիան Շվայնշտայգեր. «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի իմ վերջին ակումբը Եվրոպայում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վերջապես խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին:

Վերջին շրջանում լրատվամիջոցները շատ էին խոսում գերմանացու անգլիական ակումբից հեռանալու մասին, քանի որ վերջինս չի մտնում գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ:

«Մանչեսթեր Յունայթեդը» կլինի իմ վերջին ակումբը Եվրոպայում: Ես հարգում եմ մնացած ակումբներին, բայց ՄՅՈՒ-ն միակ ակումբն էր, ով ստիպեց ինձ հեռանալ «Բավարիայից: Ես պատրաստ եմ, եթե թիմը իմ կարիքն ունենա»,- գրել է աշխարհի չեմպիոնը իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Շվայնիի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերը» և «Սելթիկը»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ