Շոու. «Իբրահիմովիչը նկատողություններ է անում թիմակիցներին, երբ տեսնում է, որ նրանք թուլացել են»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լուկա Շոուն պատմել է, թե ինչպես է իրեն պահում թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչը խաղադաշտից դուրս:

«Իբրահիմովիչը շատ լավն է: Նրան շատ արագ հաջողվեց դառնալ մեր ընտանիքի մի մասնիկը: Հիանալի է, որ թիմում կա նման ֆուտբոլիստ, որի հետ կարելի է զրուցել տարբեր թեմաներով և նոր բաներ սովորել:

Ընթրիքի ժամանակ նա միշտ կատակում է, պատմում է հետաքրքրաշարժ պատմություններ: Նա կենտրոնացած է և՛ թիմի, և՛ իր վրա:

Զլատանը խաղադաշտում ցուցադրում է իր հնարավորությունների առավելագույնը և նույնը ակնկալում է իր թիմակիցներից: Նրա աչքից ոչինչ չի վրիպում և եթե նա նկատում է, որ դու թուլացել ես ու չես աշխատում քո հնարավորությունների չափով, անպայման, այդ մասին ասում է»,-նշել Շոուն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ