Շմեյխելը չի կարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի դեմ խաղին

Դանիայի հավաքականի ու Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը չի կարողանա մասնակցել սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում կայանալիք Դանիա – Հայաստան հանդիպմանը:

ITV-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվելու: Դարպասապահը «Սուոնսիի» հետ հանդիպման երկրորդ կեսի սկզբում փոխարինվել է: Ակնկալվում է, որ Շմեյխելը ճողվածքի հեռացման վիրահատության կենթարկվի երկուշաբթի:

Նշվում է, որ դարպասապահը պատրաստ կլինի «Լեսթերի» առաջիկա խաղին, սակայն Դանիայի հավաքականի կազմում առաջիկա խաղերին մասնակցել չի կարողանա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ