Շկրտելը տեղափոխվեց թուրքական ակումբ

«Լիվերպուլի» և Սլովակիայի հավաքականի պաշտպան Մարտին Շկրտելը տեղափոխվեց թուրքական «Ֆեներբահչե»:

Թուրքական ակումբը սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 5,5 մլն. եվրո: Շկրտելը արդեն բուժզննում է անցել նոր ակումբում և «Ֆեներբահչեի» ղեկավարության հետ համաձայնության եկել անձնական պայմանների շուրջ:

31-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի ղեկավարության ներքո տեղ չգտավ հիմնական կազմում՝  անցկացնելով ընդամենը 27 հանդիպում:

Հիշեցնենք՝ Շկրտելը 2008 թվականից ի վեր հանդես է գալիս «Կարմիրների» կազմում: Վերջինս «Լիվերպուլի» մարզաշապիկով անցկացրել է 242 հանդիպում՝ դառնալով 16 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ