«Շիրակն» ընդհատեց «Գանձասար-Կապանի» հաղթարշավը և հաղթանակած լքեց Երևանը (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Շիրակին»:

Հյուրերը հաղթանակ տոնեցին 1-0 հաշվով: 44-րդ րոպեին աչքի ընկավ Ումարու Կաինան:

Սա կապանյան թիմի առաջին պարտությունն էր 2017 թվականին: Աշոտ Բարսեղյանի թիմը Բարձրագույն խմբի առաջնությունում այս տարի 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Գանձասար-Կապան». 1. Գրիգոր Մելիքսեթյան, 23. Արա Խաչատրյան, 19. Վասպուրակ Մինասյան (8. Սարգիս Շահինյան), 18. Հայկ Իշխանյան, 13. Դամիր Մեմովիչ, 20. Արթուր Յուսպաշյան, 6. Անգուլո Վբեյմար (88. Վարդան Բակալյան), 11. Լուբամբո Մուսոնդա, 10. Վալմերսոն Գարսիա (7. Ռաֆայել Ղազարյան), 22 Գեղամ Հարությունյան, 28. Կլաուդիր Մարինի:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 30. Ֆիլիպ Իլիկ, 3. Էդվարդ Կպոդո, 5. Ալեքսանդր Պետրոսյան, 17. Աշոտ Կարապետյան:

Գլխավոր մարզիչ՝ Աշոտ Բարսեղյան:

«Շիրակ». 45. Վսևոլոդ Երմակով, 2. Արման Հովհաննիսյան, 3. Արտյոմ Միքայելյան (17. Վահան Բիչախչյան), 6. Մարկո Պրլևիչ, 7. Վիուլեն Այվազյան (18. Արամ Մուրադյան), 8. Ռումյան Հովսեփյան, 19. Սոլոմոն Իմե Ուդո (28. Մուհամեդ Կաբա), 20. Ումարու Կաինա (55. Աբդուլ Ֆատաու Սաֆիու), 25. Աղվան Դավոյան, 42. Սեմյոն Դացենկո, 88. Մուսա Փոլ Բակայոկո:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Սոկրատ Հովհաննիսյան, 21. Գևորգ Հովհաննիսյան, 22. Ղուկաս Պողոսյան:

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ