«Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ

Գյումրիի «Շիրակն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ՝ «Ալաշկերտի» դեմ հանդիպմանը մրցավարի նշանակած 11-մետրանոցի վերաբերյալ, որի արդյունքում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2016/17 թթ. խաղաշրջանի մրցումերի անցկացման» կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ ենթակետը՝ «Շիրակն» այսօր առարկություն է ներկայացրել ՀՖՖ։ Մասնավորապես հոդվածում ասվում է. «Առարկությունը ակումբի կողմից ՀՖՖ գրավոր դիմում է, որը խաղը վերախաղարկելու նպատակ չունի և ուղղված է խաղին խոչընդոտող հանգամանքները վերացնելուն, մեղավոր անձանց պատժելուն և հետագայում նման խախտումներ թույլ չտալուն»։

Առարկությունը կապված է հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպման հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված կանոնների խախտմանը և «Շիրակի» դարպասին 11մ հարված նշանակելուն»,- գրված է թիմի հաղորդագրությունում:

Վերոնշյալ դրվագի տեսագրությունը

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ