«Շիրակի» մրցակիցը ոչ-ոքիով է սկսել ազգային առաջնության նոր մրցաշրջանը

Ֆուտբոլի Սլովակիայի Առաջին լիգայի 1-ին տուրի շրջանակում Տրնավայի «Սպարտակը», որը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Գյումրիի «Շիրակի» մրցակիցն է, հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Պոդբրեզովայի» հետ:

Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Սպարտակը» երկրորդ խաղակեսի սկզբնամասում գնդակ է ընդունել սեփական դարպասը, սակայն րոպեներ անց հավասարեցրել է հաշիվը՝ խփելով խաղի վերջին գոլը:

Տրնավայի «Սպարտակը» հանդես է եկել հետևյալ կազմով՝
Ադամ Յակուբեկ – Ա. Կադլեց, Բ. Գոդալ, Ի. Հլադիկ, Մ. Միկովիչ – Մ. Օրավեց, Է. Ժիրկա, Մ. Կոստա, Բ. Բելո, Լ. Գանյոն – Ռ. Տամբե:
9

Հատկանշական է, որ «Շիրակի» հետ առաջին հանդիպմանը, որն ավարտվեց 1:1 հաշվով, Սլովակիան ներկայացնող թիմը խաղում էր հետևյալ կազմով՝
Ադամ Յակուբեկ – Ա.Կադլեց, Դ.Հորնիկ, Յաո Կուակու, Բ. Գոդալ, Ա.Սլոբոդա, Է.Հալիլովիչ, Լ. Գրեսեկ, Արաուժո Էդսոն, Մ. Միկովիչ, Իվան Շտրանց:

Նշենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սպարտակ Տրնավա» – «Շիրակ» պատասխան խաղը տեղի է ունենալու հուլիսի 21-ին: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:15-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ