«Շիրակի» հետ պայմանագիր է կնքել 2 ֆուտբոլիստ

Գյումրիի «Շիրակի» կազմը այօսր համալրվեց  երկու Կոտդիվուարցի ֆուտբոլիստով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կենտրոնական պաշտպան Մուհամեդ Լամինե Դումույան (նկարում`աջ կողմում ) 21 տարեկան է։ Նախկինում Դումույան հանդես է եկել Կոտդիվուարի մի շարք ակումբներում՝ «Ասֆա», «Յուվենտուս Դալեպե», «Աֆրիկա Սպորտս», «Գոգնոա», «Բինգերվիլ», ինչպես նաև Նորվեգիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ուլենսակեր/Կիսա Իլ» ակումբում։

Հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Ֆրանկ Իսմայիլ Բրուն նույնպես 21 տարեկան է։ Բրուն հանդես է եկել Կոտդիվուարի «Ասֆա» ակումբում, ինչպես նաև  վարձավճարով հանդես է եկել Բենինը ներկայացնող «Ռեքունզ» թիմում։

Երկու ֆուտբոլիսնտերի պայմանագրերն էլ նախատեսված է մինչև 2017թ. հուլիսի 31-ը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ