«Շիրակի» ֆուտբոլիստ Միլոշ Ստամենկովիչը տեղափոխվեց Ուկրաինա

«Շիրակն» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը կենտրոնական պաշտպան, սերբ Միլոշ Ստամենկովոչի հետ։

Ֆուբոլիստը 2+1 սկզբունքով պայմանգիր է ստորագրել Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Ստալի» հետ, որտեղ են հանդես են գալիս  «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները:

Ավելացնենք, որ սերբ Ստամենկովիչը «Շիրակի» կազմում հանդես էր գալիս 2014թ. օգոստոսից։ «Շիրակի» կազմում պաշտպանը մասնակցել է 48 հանդիպման, որից 42 բարձրագույն խումբ, 2 գավաթի խաղարկություն և  4 Եվրոպա լիգայի հանդիպում։ Ստամենկովիչը գյումրեցինրեի կազմում դարձել է երեք գոլը հեղինակ։

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ