«Շիրակի» դարպասապահը հեռացել է թիմից

Երկկողմանի համաձայնությամբ Գյումրիի «Շիրակը» խզել է պայմամանգիրը դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Փորձառու դարպասապահը փետրվարին վեցամսյա պայմանագիր էր ստորագրել գյումրեցիների հետ, որը նախատեսված էր մինչև հուլիսի 31-ը։

Արմեն Խաչատրյանը «Շիրակի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, բաց է թողել 10 գոլ, երկու խաղում էլ անառիկ է պահել սեփական դարպասը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ