«Շիրակը» խաղավերջում հաղթանակ է կորզում Կապանում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին»:

Առաջատարը կարողացավ խաղավերջում(88՛) Արամ Մուրադյանի խփած գոլի շնորհիվ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց «Շիրակի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով՝ 0-1:

«Շիրակը» 5-րդ տուրից հետո կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը վաստակած 13 միավորով:

Այս պահին երկրորդն «Ալաշկերտն» է 8 միավորով, երրորդը՝ «Բանանցը» 6 միավորով, սակայն Ռամալյոյի սաները դեռևս պետք է անցկացնեն տուրի իրենց հանդիպումը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ