«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում այսօր կայանում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի վերջին՝ «Շիրակ» – «Բանանց» հանդիպումը:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ՝ 0-0: Խաղասկզբում գյումրեցիները գոլային մի շարք իրական պահեր ստեղծեցին Արամ Հայրապետյանի դարպասի մոտ, բայց դրանք ապարդյուն էին:

11-րդ րոպեին ձախ թևից տուգանային հրապարակ ներխուժեց Արման Հովհաննիսյանը, բայց նպաստավոր դիրքից բարձր հարվածեց:

18-րդ րոպեին եզրից հետևած փոխանցումից հարվածային դիրքում էր Կիրիան Նվաբուեզեն, սակայն մոտ տարածությունից գլխի հարվածը մի փոքր բարձր էր:

20-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը փոխանցում կատարեց տուգանային հրապարակում հերթապահող Վիուլեն Այվազյանին: Գլխի հարվածը մի փոքր շեղ էր:

Խաղակեսի երկրորդ հատվածում «Բանանցը» կարողացավ համեմատաբար հավասարեցնել խաղն ու կասեցնել մրցակցի գրոհները:

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ