«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում այսօր կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի վերջին՝ «Շիրակ» – «Բանանց» հանդիպումը:

Գյումրեցիներն ամբողջ խաղի ընթացքում ունեին խաղային և տարածքային բացահայտ առավելություն, սակայն Վարդան Բիչախչյանի սաներին միայն մեկ անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սոլոմոն Իմե Ուդոն:

Հետաքրքիր է՝ սա այս թիմերի 6-րդ հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում: «Շիրակը» հաղթել է 5 անգամ, որոնցից 4-ում՝ 1-0 հաշվով: Ընդ որում, բոլոր դեպքերում հաղթանակը կորզվել է խաղավերջում, ինչպես և այս անգամ:

«Շիրակն» այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցել է 49 միավոր և ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ «Գանձասար-Կապանին» զիջելով 3 միավորով: «Բանանցը» 21 միավորով 5-րդ տեղում է:

79-րդ րոպե. Սոլոմոն Իմե Ուդոյի գոլը

20-րդ րոպե. Վիուլեն Այվազյանի վրիպումը

57-րդ րոպե. Գևորգ Հովհաննիսյանի վրիպումը

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Շիրակ». 13. Անատոլի Այվազով, 2. Արման Հովհաննիսյան, 6. Մարկո Պրլևիչ, 7. Վիուլեն Այվազյան, 8. Ռումյան Հովսեփյան, 19. Սոլոմոն Իմե Ուդո, 20. Ումարու Կաինա (17. Վահան Բիչախչյան, 58՛), 21. Գևորգ Հովհաննիսյան, 23. Ռոբերտ Դարբինյան, 24. Կիրիան Նվաբուեզե (18. Արամ Մուրադյան, 79՛), 88. Մուսա Փոլ Բակայոկո (22. Ղուկաս Պողոսյան, 63՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 45. Վսևոլոդ Երմակով, 3. Արտյոմ Միքայելյան, 25. Աղվան Դավոյան, 42. Սեմյոն Դացենկո:

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

«Բանանց». 77. Արամ Հայրապետյան, 25. Ժիրայր Մարգարյան, 3. Գևորգ Խուլոյան, 19. Վլատկո Դրոբարով, 2. Հակոբ Համբարձումյան, 5. Հակոբ Հակոբյան (20. Կարեն Հարությունյան, 81՛), 11. Նաիրի Մինասյան (6. Արամ Խամոյան, 85՛), 17. Հովհաննես Իլանգյոզյան (23. Նարեկ Պետրոսյան, 63՛), 18. Վահագն Այվազյան, 13. Հայկ Ոսկանյան (15. Աշոտ Ադամյան, 57՛), 10. Նորայր Գյոզալյան:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 22. Ստեփան Ղազարյան, 8. Վալտեր Պողոսյան, 24. Գագիկ Մաղաքյան:

Գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ