Շիմե Վրսալկո. «Տեղափոխվել եմ «Ատլետիկո», որովհետև ուզում եմ խաղալ ՉԼ-ում»

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Շիմե Վրսալկոն խոսել է այն մասին, թե ինչու է «Սասուոլոյից» հեռացել ու համալրել մադրիդյան ակումբի կազմը:

«Ես շատ ուրախ եմ, քանի որ տեղափոխվել եմ մեծ ակումբ, որն ինձ համար ընտանիքի պես է: Ընդունեցի «Ատլետիկոյի» առաջարկը, քանի որ ցանկանում եմ հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Ես կենտրոնացած եմ ու պատրաստ եմ անել ամեն ինչ իմ ուժերի սահմաններում»,- Football Italia-ն փոխանցում է Վրսալկոյի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ