Շևչենկոն ուզում է դառնալ «Չելսիի» գլխավոր մարզիչ

Իտալական «Միլանի» ու Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ ցանկանում է ապագայում ստանձնել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Նշենք, որ Շևչենկոն փետրվարին պաշտոն է ստանձնել Ուկրաինայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

«Կյանքն այնպիսին է, որ երբեք չգիտես՝ ինչ կարող է լինել: Ես լավ փոխհարաբերություններ ունեմ ակումբի հետ ու ապագայում պայքարելու եմ, որպեսզի դառնամ «Չելսիի» գլխավոր մարզիչը: «Չելսին» մեծագույն թիմ է»,- Շևչենկոյի խոսքն է փոխանցում metro.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Շևչենկոն 2006 թվականին «Միլանից» տեղափոխվել էր «Չելսի»: Ուկրաինացին, սակայն, լոնդոնյան ակումբում չկարողացավ հանդես գալ այնպես, ինչպես «Միլանում»՝ 48 խաղում դառնալով 9 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ