Շենոլ Գյունեշ. «Օզբիլիսը բազմակողմանի ֆուտբոլիստ է»

Թուրքական «Բեշիքտաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը խոսել է իր թիմի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասին՝ վերջինին անվանելով բազմակողմանի ֆուտբոլիստ, ով շուտով ցույց կտա իր լավագույն կողմերը:

«Օզբիլիսը բազմակողմանի ֆուտբոլիստ է: Նա շատ արագ է գնդակով ու կարողանում է խաղալ թե՛ աջ, թե՛ ձախ եզրում: Նա ֆուտբոլիստ է, որ կարողանում է խնդիրներ առաջացնել մրցակցի պաշտպանների համար: Ներկայումս թույլ կողմեր կան, սակայն քրտնաջան աշխատանքի միջոցով դրանք կշտկվեն: Մենք նրան կօգնենք այս հարցում:

Շուտով մենք կարող ենք տեսնել, թե որքան լավն է Արասը: Նա իր խաղով կնպաստի թիմի հաջողությանը»,- Futbol1903.com-ը փոխանցում է Գյունեշի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ