Շախմատի Հայաստանի հավաքանանի անդամներն ավարտեցին ելույթները Ռեյկյավիկում

Ռեյկյավիկում ընթացող շախմատաի 10-րդ բաց մրցաշարում Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը ավարտեցին ելույթները:

Ամփոփվել են արդյունքներն: Այսպիսով, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը 10 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր՝  կիսեցին 3-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հաշվարկից հետո Մովսիսյանը զբաղեցրեց 6-րդ, իսկ Մելքումյանը 9-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանն էլ 7 միավորով 18-րդ տեղում է:

Հաղթել  է Հնդկաստանի ներկայացուցիչը՝  Աբիջեթ Գուպտան։ Այս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 5000 դոլար: Այս տարի մասնակցում էին 31 երկրից 235 շախմատիստներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ