Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստան – Գերմանիա՝ 4:0, Հայաստան – Դանիա՝ 3:1

Սլովակիայի Պոպրադ քաղաքում մեկնարկել է շախմատի Մ-16 Համաշխարհային օլիմպիադան: Մրցաշարին մասնակցող 54 թիմերի շարքում է նաև Հայաստանի պատվիրակությունը:

Թիմի կազմում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Գերմանիայի ընտրանուն: Թիմի կազմում հաղթանակներ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը:

Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին 3:1 հաշվով հաղթել է Դանիայի հավաքականին:

Երրորդ տուրում մեր թիմի մրցակիցն է Ղազախստանի հավաքականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ