Շարապովան կարող է ավարտել կարերիան

Այս շաբաթ Աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովան կարող է հայտարարել կարերիան ավարտելու մասին, հաղորդում է Sevensport-ը: Ռուս թենիսիստուհին մեծ մամլո ասուլիս է անցկացնելու Լոս-Անջելեսում երկուշաբթի օրը, որտեղ նա կարևոր հայտարարություն է անելու:

Հիշեցնենք՝  4 օր առաջ Շարապովան հայտնել էր, որ չի մասնակցելու Կալիֆորնիայում կայանալիք BNP Paribas Open-ին թևի վնասվածքի պատճառով:Մեծ սաղավարտի հնգակի չեմպիոնին թևի վնասվածքը անհանգստացնում է տարվա սկզբից, երբ նա սկսեց հանդես գալ Ավստրալիայի բաց առաջնությունում: 28-ամյա մարզուհին 2008թ-ին տարել է նաև ուսի վիրահատություն և շարքից դուրս է մնացել 9 ամիս: Շարապովան նաև բաց է թողել 2013 մրցաշրջանի 2-րդ մասը կրկին ուսի վնասվածքի պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ