Շարապովան չի հեռացվի WTA վարկանիշային աղյուսակից, եթե նույնիսկ որակազրկվի

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի հեռացվի Կանանց թենիսի ասոցիացիայի վարկանիշային աղյուսակից, եթե անգամ որակազրկվի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Եթե անգամ Շարապովային որակազրկելու որոշում կայացվի, ապա ամեն դեպքում նա կմնա WTA վարկանիշային աղյուսակում»,- գործակալությանը հայտնել են WTA-ից:

Հիշեցնենք, որ Մարիա Շարապովան մարտին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ