«Շապեկոենսեն» կհայտարարվի Կոպա Սուդամերիկայի հաղթող

Բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբը, որի ինքնաթիռն օրեր առաջ ողբերգական ավիավթարի էր ենթարկվել, կճանաչվի Կոպա Սուդամերիկայի հաղթող՝ հայտնում է globoesporte-ն:

Որոշումը կայացրել է Հարավամերիկյան կոնֆեդերացիան: Աղբյուրը տեղեկացնում է, որ նման որոշում կայացվել է առանց դեմ ձայների:

Այսպիսով՝ «Շապեկոենսեն» ավտոմատ կերպով կկարողանա մասնակցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը խմբային փուլից:

Ընդգծենք, որ որոշումը կայացվել է կոլումբիական «Ատլետիկո Նասիոնալի» խնդրանքի հիմնա վրա: Հենց այս թիմի դեմ պետք է խաղար «Շապեկոենսեն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ