Շանթ Խաչատրյանը՝ ըմբշամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր կավարտվի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Ստուգատեսի եզրափակիչ օրը մրցագորգ դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 54 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, ով եզրափակիչում ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Ջիմիստարաշվիլիի հետ: Մրցակցի նկատմամբ վստահ հաղթանակ տանելով(7:0)՝ Խաչատրյանը հռչակվեց պատանիների Եվրոպայի չեմպիոն:

Այսպիսով՝ Հայաստանի պատվիրակությունն Ստոկհոլմից կվերադառնա երկու ոսկե, երկու արծաթե և նույնքան բրոնզե մեդալով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ