«Շանհայ ՍԻՊԳն» տեղեկացրել է մամուլին Հալկի տրանսֆերի մասին

«Շանհայ ՍԻՊԳն» տեղեկացրել է չինական ԶԼՄ-ներին «Զենիթի» հարձակվող Հալկի տեղափոխության մասին:

«Ֆուտբոլիստ Հալկը կլինի Շանհայի Պուդուն օդանավակայանում հունիսի 29-ին LH728 չվերթով: Դրանից հետո նա պետք է անցնի բժշկական զննում և մասնակցի մի քանի միջոցառումների: Մենք հրավիրում ենք բոլոր լրագրողներին»,– «Շանհայ ՍԻՊԳի» խոսքերը փոխանցում է Sina Sports-ը:

Ավելի վաղ հայտնի էր, որ «Շանհայ ՍԻՊԳն» Հալկի համար առաջակում է 55 միլիոն եվրո: Չինական ակումբում ֆուտբոլիստի աշխատավարձը կազմելու է 20 միլիոն եվրո տարեկան:

Անցյալ մրցաշրջանում ՌՖՊԼ-ի հարձակվողը 27 խաղ է անցկացրել, նշանավորվել է 17 գոլով և 16 արդյունավետ գոլային փոխանցումներով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ