Շալանդ. «Արթուր Պետրոսյանը շատ բան կարող է տալ այս թիմին »

Չեռնոգորիայի հավաքականի դեմ տարած Հայաստանի ընտրանու փառահեղ հաղթանակից հետո մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը պատասխանեց Vivaronews.am-ի լրագրողի հարցերին:

Ի՞նչ կասեք Հայաստանի Հավաքականի այսօրվա ցուցադրած խաղի մասին:

-Ես շատ ուրախ եմ Հայաստանի ազգային հավաքականի և Արթուր Պետրոսյանի համար: 2-րդ խաղակեսը շատ լավ անցկացրեցին, թիմը ցույց տվեց մարտական ոգի, իհարկե, դա հեշտ չէր անել 2-0 հաշվի ժամանակ, բայց հայ ժողովրդի մարտական ոգին օգնեց թիմին և շնորհավորում ենք բոլոր ֆուտբոլիստներին:

Մոտ 2 տարի է, ինչ լքել եք Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Ի՞նչ դրական փոփոխություններ նկատեցիք թիմում:

-Կարծում եմ, որ թիմը լավ սկսեց, բայց առաջին կեսի ավարտին ամեն ինչ փոխվեց: Բայց ի վերջո խաղավերջին հավաքականը սկսեց պայքարել և տիրել գնդակին: Շնորհավորում եմ մարզչին, որը մեծ աշխատանք է տարել:

Ո՞ր ֆուտբոլիստի խաղը Ձեզ ամենաշատը տպավորեց:

-Սա թիմի հաղթանակն է: Ղազարյանը մեծ աշխատանք կատարեց:

Արթուր Պետրոսյանը Ձեր օգնականն էր հավաքականում աշխատելու տարիներին: Աճե՞լ է նա որպես մարզիչ:

-Երկար տարիներ է, ինչ Արթուրին ճանաչում եմ, նա հիանալի մարզիչ է և դրանում կասկած չի կարող լինել:  Նա կարող է շատ բան տալ այս թիմին:

Հայաստանի հավաքականը դեռ կարո՞ղ է պայքարել Աշխարհի առաջնության ուղեգրի համար:

-Այո՛, դեռ հնարավորություն կա: Ճիշտ է՝ դա հեշտ խնդիր չէ: Բայց եթե թիմը այսպիսի կամային ֆուտբոլ ցուցադրի, կկարողանա Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ