Շաքիրին բացառել է «Բորուսիա» տեղափոխությունը

«Ստոկ Սիթի» կիսապաշտպան Շերդան Շաքիրին հերքել է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու շշուկները:

«Ինձ ոչ մեկ չի ասել «Բորուսիայի» հետաքրքրության մասին, այսպիսով դրանք միայն շշուկներ են: Հիմա արձակուրդի մեջ եմ: Գերմանիայի առաջնություն տեղափոխությունս բացառված է: Հուլիսի 24-ից «Ստոկ Սիթիի» հետ սկսում ենք նախապատրաստվել նոր մրցաշրջանին, անհամբեր սպասում եմ այդ պահին»,-նշել է շվեյցարացի ֆուտբոլիստը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Շաքիրին 27 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ