«Սևիլիան» ռեկորդներ սահմանեց Եվրոպա լիգայում

Բազելում «Լիվերպուլին» 1:3 հաշվով հաղթելուց հետո «Սևիլիան» դարձավ Եվրոպա լիգայի խաղարկության ռեկորդակիր:

Իսպանական ակումբը պատմության ընթացքում միակն է, որին հաջողվում է 3 տարի անընդմեջ հաղթել Եվրոպա լիգայում:

Ավելի վաղ երկու անգամ անընդմեջ Եվրոպա լիգայի(ՈւԵՖԱ-ի գավաթ) հաղթող է դարձել Մադրիդի «Ռեալը»(1985, 1986թթ.), իսկ «Սևիլիան» երկու անգամ կրկնել է մադրիդցիների նվաճումը(2006, 2007 և 2014, 2015թթ.):

Միևնույն ժամանակ «Սևիլիան» դարձավ Եվրոպա լիգայի(ՈւԵՖԱ-ի գավաթ) պատմության միակ թիմը, որին հաջողվում է հաղթող ճանաչվել մրցաշարում 5 անգամ: Այս մրցաշարի եռակի հաղթող են «Լիվերպուլը», «Ինտերն» ու «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ