«Սևիլիան» նոր մարզիչ ունի

Իսպանական «Սևիլիան» կգլխավորի Չիլիի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին: Այս տեղեկատվությունը հաստատել է ինքը` մարզիչը, իսկ ահա ակումբը դեռ չի հաստատել նշանակումը:

«Հուսով եմ, որ նախկին մարզչի հեռացումը պաշտոնական ձևակերպում կստանա մոտ օրերս, և իմ նշանակման մասին հնարավոր կլինի հայտարարել: «Սևիլիան» կապ է հաստատել ինձ հետ այս շաբաթ: Սա այն ակումբն է, որ խաղալու է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, Լա Լիգայում` «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ: Սա երազ է, որ ես միշտ ունեի` ղեկավարել մի թիմ, որը մրցակցում է նման մակարդակում»,-ասել է Սամպաոլին:

Նշենք, որ նախորդ շաբաթ իսպանական ակումբը հայտարարեց, որ Ունայի Էմերին այլևս չի շարունակի կատարել գլխավոր մարզչի պարտականությունները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ