«Սևիլիան» երեք տարվա պայմանագիր է առաջարկել Բեն-Արֆային

«Սևիլիան» շարունակում է բանակցությունները կիսապաշտպան Հատեմ Բեն-Արֆայի տեղափոխման շուրջ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Նիցցայի» հետ լրացել է, և նա այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Ինչպես հաղորդում է  L’Équipe-ը, կողմերը բանակցություններ են վարել անցած շաբաթ: Նշվում է, որ «Սևիլիան» կիսապաշտպանին առաջարկել է 3  տարվա պայմանագիր, և արդեն այս շաբաթ Բեն-Արֆան կարող է ընդունել այդ առաջարկությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Նիցցան» պատրաստ է 29-ամյա խաղացողին վճարել 450.000 եվրո ամսական ՝ 3 անգամ ավելի նախորդ մրցաշրջանի իր աշխատավարձից: Ավարտված մրցաշրջանում Բեն-Արֆան մասնակցել է 33 խաղի Լիգա 1-ու, դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ