Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ուելսի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբի Սևիջը խոսել է «ՄՅՈւ»-ի ամառային ձեռքբերումների մասին և ընդգծել, որ թիմը հաջորդ մրցաշրջանում կբարելավի ելույթները ու կսկսի դիտարժան ֆուտբոլ ցուցադրել:

«Մոուրինյոյի համար հաջող մրցաշրջան կլինի, եթե նրան հաջովի 2 գավաթի տեր դառնալ և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Նա լավ ձեռքբերումներ է արել: Մխիթարյանին հիանալի ձեռքբերում է, Բային նույնպես լավն է, Զլատանը, որի վրա փող չծախսեցին մի մրցաշրջանի ընթացքում 28 գոլ է խփում:

Թիմը խաղում էր 4 մրցաշարում, և դրանից 2-ում հաղթելը արդեն լավ արդյունք է: Սակայն հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում «ՄՅՈւ»-ի խաղում փոփոխություններ կլինեն, հիմա նրանց խաղը այդքան էլ դիտարժան չէ»,-նշել է 42-ամյա մասնագետը:

Ռոբի Սևիջ. «Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը ԱՊԼ-ի 2016/17 մրցաշրջանի ամենամեծ հիասթափությունն է»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ